-
26.11.2020|
09:39
«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ նոյեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որով ճանաչվում է Արցախի Հանրապետությունը:
-
26.11.2020|
09:37
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
-
26.11.2020|
09:36
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի նոյեմբերի 25-ին Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ «Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:
-
26.11.2020|
09:35
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:
-
26.11.2020|
09:26
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը դրեց քվեարկության՝ 305 սենատոր կողմ էր, դեմ՝ 1, 30՝ ձեռնպահ:
-
25.11.2020|
22:11
«Քչերն էին սպասում, որ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ»՝ ասել է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հադրութի մասին։
-
25.11.2020|
22:04
«Մենք մեծ ներդրում ենք ունեցել Ղարաբաղում 30 տարի տևած անարդարությունը վերացնելու գործում», - Էրդողանի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
-
25.11.2020|
22:00
Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրել Կարմիր խաչին՝ Ղարաբաղում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար։
-
25.11.2020|
21:57
Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ այն պետք է մնար որպես միջանցք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանը։
-
25.11.2020|
15:40
Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին՝ Ամարասն անցե՞լ է Ադրբեջանի կազմ: